Մերիլին Մոնրոյի 100-ամյակին նրա կրած ջինսե տաբատից ոգեշնչված հավաքածու է ներկայացվել
Մերիլին Մոնրոյի 100-ամյակի առթիվ JCPenney-ն և Authentic Brands Group-ը ներկայացրել են MM100 սահմանափակ հավաքածուն՝ ոգեշնչված դերասանուհու առօրյա ոճից։ Հավաքածուի ստեղծման հիմնական ոգեշնչումներից մեկը Մոնրոյի՝ 1954 թվականի ֆիլմերից մեկում կրած JCPenney ջինսե տաբատն է։
Այդ տաբատը հետագայում ձեռք է բերել ամերիկացի հայտնի դիզայներ և ցուցադրել իր գրասենյակում, իսկ վերջերս այն վաճառվել է աճուրդում։
MM100 հավաքածուն ներառում է 10 հագուստ՝ բարձր գոտկատեղով ջինսե տաբատ, բաց ուսերով վերնաշապիկ, ծալքավոր կիսաշրջազգեստ, կարմիր բարձր օձիքով սվիտեր, դասական վերնաշապիկ, ջինսե բաճկոն և այլ առօրյա հագուստներ։
Հավաքածուի գները սկսվում են 44 դոլարից։ Այն վաճառքի է հանվել հոկտեմբերի 1-ից և հասանելի է JCPenney-ի խանութներում և պաշտոնական կայքում։
Ընկերության ներկայացուցիչների խոսքով՝ հավաքածուի նպատակն է Մերիլին Մոնրոյի ոճի հայտնի տարրերը ներկայացնել ժամանակակից և առօրյա հագուստի միջոցով։









