Սևակ Խանաղյանը ներկայացրել է նոր երգ՝ «Долинами» (տեսանյութ)

12:13 • 02.10.26

Երգիչ, երգահան Սևակ Խանաղյանը ներկայացրել է իր նոր՝ «Долинами» երգը։

Ինչպես երգիչը հայտնել է ինստագրամի իր պաշտոնական հարթակում, երգի պաշտոնական թողարկումը կայացել է այսօր՝ կեսգիշերին։

Նոր ստեղծագործության մեջ Սևակ Խանաղյանը պատմում է սիրո, որոնումների և հոգևոր ճանապարհի մասին։

Երգի երաժշտության, խոսքերի և գործիքավորման հեղինակը հենց Սևակ Խանաղյանն է։