Սիան 180 միլիոն դոլարով վաճառել է իր երաժշտական կատալոգի մի մասը
50-ամյա երգչուհի Սիան վաճառել է իր երաժշտական կատալոգի 50 տոկոս բաժնեմասը՝ 180 միլիոն դոլարով։ Գործարքը կնքվել է շվեդական Pophouse ժամանցային և ներդրումային ընկերության հետ։ Այս մասին առաջինը գրում է People-ը։

Գործարքից հետո Սիան և Pophouse-ը նախատեսում են համագործակցել՝ երգչուհու երաժշտության հիման վրա թվային շոու ստեղծելու ուղղությամբ։ Նախագիծը կներառի Սիայի կատարած և հեղինակած երգերը, ինչպես նաև նրա ձայնը։
Նախնական տեղեկություններով՝ շոուի պրեմիերան կարող է տեղի ունենալ մի քանի տարի անց։ Սիան գործարքի մասին հայտնել է նաև ինստագրամում՝ շնորհակալություն հայտնելով իր երկրպագուներին, ընտանիքին, ընկերներին և ստեղծագործական գործընկերներին։








