Անահիտ Հակոբյանը «Ну-ка, все вместе!» շոուի կիսաեզրափակչում է (տեսանյութ)
Երգչուհի Անահիտ Հակոբյանը ելույթ է ունեցել «Ну-ка, все вместе!» նախագծի 8-րդ եթերաշրջանի 4-րդ թողարկման ընթացքում՝ ստանալով առավելագույն՝ 100 միավոր և անցնելով կիսաեզրափակիչ։ Անահիտը ելույթ է ունեցել թողարկման վերջում: Նա կատարել է Mary Mary-ի «Shackles (Praise You)» երգը։
Երգչուհու կատարումը ոտքի է կանգնեցրել նախագծի հարյուր փորձագետներին, իսկ երգչուհին ստացել է առավելագույն գնահատականը՝ 100 միավոր։
Ելույթից հետո հատուկ հյուր Վալերիան հիացմունքով է խոսել Անահիտի կատարման մասին՝ նրան անվանելով համաշխարհային մասշտաբի աստղ։
«Սա հիացմունքի է արժանի։ Համաշխարհային մասշտաբի աստղ եք դուք։ Ինչպիսի էներգիա, որքան հմայք։ Ձեր մեջ բացարձակապես ամեն ինչ կա, կարելի է միայն հիանալ»,- ասել է Վալերիան։
Քանի որ թողարկման ընթացքում ևս մեկ մասնակից՝ «Бро» թիմը, նույնպես ստացել էր 100 միավոր, երկու մասնակիցների միջև լրացուցիչ քվեարկություն է անցկացվել։ Արդյունքում հաղթել է Անահիտ Հակոբյանը՝ դառնալով թողարկման առաջատարը՝ ստանալով կիսաեզրափակչի ուղեգիր։








