Բրեդլի Կուպերի և Ջիջի Հադիդի գաղտնի ամուսնության մասին լուրեր են շրջանառվում
Բրեդլի Կուպերի և Ջիջի Հադիդի՝ կրած մատանիները կրկին ամուսնության մասին լուրերի պատճառ են դարձել։ Այս մասին գրում է People-ը։
51-ամյա դերասանը և 31-ամյա մոդելը լուսանկարվել են Փարիզում՝ ընթրիքից դուրս գալիս։ Նրանց մատներին նկատվել են ոսկե մատանիներ, որոնք կրում էին այն մատին, որտեղ սովորաբար ամուսնական մատանին են կրում։
PEOPLE-ը դիմել է զույգի ներկայացուցիչներին՝ մեկնաբանություն ստանալու համար։ Նրանց ամուսնության մասին խոսակցություններ շրջանառվում են դեռ օգոստոսից, երբ զույգին Փարիզում տեսել էին նմանատիպ մատանիներով։

PEOPLE-ի տվյալներով՝ Կուպերի և Հադիդի մատանիները ֆրանսիական Boucheron շքեղ զարդերի ապրանքանիշի ամուսնական մատանիներ են։ Հադիդը կրում էր Quatre Radiant Edition մոդելը, որը զարդարված է 33 ադամանդով և պատրաստված է 18-կարատանոց դեղին և սպիտակ ոսկուց։
Մատանու արժեքը 6450 դոլար է։ Կուպերի մատանին Godron Pink Gold մոդելն է՝ 18-կարատանոց վարդագույն ոսկուց, որի արժեքը 2120 դոլար է։
Կուպերն ու Հադիդը, որոնց սիրավեպի մասին առաջին լուրերը տարածվել են 2023 թվականի հոկտեմբերին, մինչ այժմ չեն մեկնաբանել ամուսնության մասին խոսակցությունները։ Զույգը հիմնականում խուսափում է անձնական կյանքը հանրայնացնելուց։








