Շոու բիզնեսի հայտնի դեմքերը Սոչիում են. նրանց լուսանկարները մրցանակաբաշխությունից առաջ
Սոչիում այսօր կկայանա «Արմենիա TV»–ի «Տարվա երգ» մրցանակաբաշխությունը, որի մասին Tert.am Life–ն ավելի վաղ պատմել էր իր ընթերցողներին։
Մրցանակաբաշխությունն առաջին անգամ է անցկացվում։ Այն ամփոփելու է տարվա լավագույն հիթերը։
Նոր ձևաչափով մրցանակաբաշխությանը մասնակցւմ են մի շարք հայ հայտնիներ, ովքեր արդեն մեկնել են Սոչի։ Միջոցառման ժամանակ ելույթ կունենան լավագույնի հավակնորդները` Սիրուշոն, Ռազմիկ Ամյանը, Արմենչիկը, Լիլիթ Հովհաննիսյանը, Սևակ Խանաղյանը, Արման Հովհաննիսյանը, Սարո Թովմասյանը, Նունե Եսայանը, Սևակ Ամրոյանը, Արամ MP3–ն, Իվետա Մուկուչյանը, Գուրգեն Դաբաղյանը, Գրիգորի Եսայանը, Սարգիս Ավետիսյանը, Միհրան Ծառուկյանը, Սոֆի Մխեյանը, Գևորգ Մարտիրոսյանը, Նարեկը, Արաբո Իսպիրյանը, Նարեկ Բավեյանը, Հռիփսիմե Հակոբյանը, Հայկոն, Արամեն, Սոնա, Մհերը, Էրիկը, Քրիստինե Պեպելյանը և Մարտին Մկրտչյանը։
Մինչև մրցանակաբաշխության մեկնարկը հայտնիները լուսանկարներ են հրապարակել սոցցանցային իրենց էջերում, որոնք ներկայացնում ենք ստորև։


















