Սիրուշոն ՀՀ Վաստակավոր արտիստի կոչում է ստացել
Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրերով, Հայաստանի Հանրապետության անկախության 26-րդ տարեդարձի կապակցությամբ` գիտության, կրթության, առողջապահության, տնտեսության, արվեստի, մշակույթի և սպորտի ոլորտներում ունեցած վաստակի, արդյունավետ աշխատանքի, հայրենիք-սփյուռք կապերի խորացման և ընդլայնման գործում ունեցած նշանակալի ավանդի համար մի խումբ գործիչներ, զինված ուժերի և իրավապահ մարմինների ներկայացուցիչներ պարգևատրվել են Հայաստանի Հանրապետության բարձրագույն պարգևներով՝ շքանշաններով և մեդալներով, շնորհվել են նաև պատվավոր կոչումներ:
Երգչուհի Սիրուշոն նույնպես ՀՀ Վաստակավոր արտիստի կոչում է ստացել։
«Հայաստանի Հանրապետության Անկախության տոնի առթիվ, երգարվեստի բնագավառում ունեցած վաստակի համար երգչուհի Սիրանուշ Հրաչյայի ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՆ (Սիրուշո) շնորհել Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստի պատվավոր կոչում»,– նշված է Սերժ Սարգսյանի հրամանագրում։







