«Այս պատմությունը թիթեռ դառնալու մասին երազող թրթուրի մասին է». Գոհար Ավետիսյանի տեսանյութը՝ նիհարելուց ու մարմնի պլաստիկ վիրահատության դիմելուց առաջ և հետո

15:00 • 01.05.21

Դիմահարդար Գոհար Ավետիսյանն Ինստագրամի իր էջում հոլովակ է հրապարակել, որտեղ ցույց է տվել իր կառուցվածքի փոփոխությունը: Հոլովակի սկզբում լուսանկարներ են, երբ Գոհարը դեռ չէր նիհարել, իսկ վերջում նրա տեսանյութն է մարմնի պլաստիկ վիրահատությունից հետո:

Հոլովակին կից դիմահարդարը գրել է. «Այս պատմությունը թիթեռ դառնալու մասին երազող թրթուրի մասին է»:

Նշենք, որ Գոհարը մարմնի պլաստիկ վիրահատության էր դիմել նախորդ տարի: Նա խոստովանել էր, որ միշտ բարդութավորվել է ավելորդ քաշից և իր կազմվածքից: Որդու ծննդից հետո Գոհարը կրկին գիրացել էր: Նա ընդգծել էր, որ պլաստիկ վիրահատության միջոցով ոչ թե ազատվել է ավելորդ քաշից, այլ փոխել է կազմվածքը:

Վերջերս դիմահարդարը հայտնել է, որ պատրաստվում է մարմնի պլաստիկ երկրորդ վիրահատությանը դիմել աշնանը: 

 
 
 
View this post on Instagram

A post shared by Goar Avetisyan (@goar_avetisyan)