«1 շաբաթ առաջ մեր կյանքն իմաստավորվեց». Սոֆյա Պողոսյանը լուսանկար է հրապարակել նորածին որդու հետ

10:44 • 26.08.21

Tert.am Life–ն իր ընթերցողներին հայտնել է, որ դերասանուհի Սոֆյա Պողոսյանը և դերասան Աշոտ Տեր–Մաթևոսյանը ծնողներ են դարձել։ Նորաթուխ մայրիկը լուսանկար է հրապարակել նորածին որդու հետ և նշել, որ նա արդեն 1 շաբաթական է։

«1 շաբաթ առաջ մեր կյանքն իմաստավորվեց»,– լուսանկարին կից գրել է Սոֆյան։

Զույգի որդին ծնվել է ԱՄՆ–ում, ուր Սոֆյան մեկնեց բալիկի ծննդին ընդառաջ։ Հայրիկը Հայաստանում է, մայրիկն ու փոքրիկը ևս շուտով կգան Հայաստան։