«Նադեժդա Սարգսյանի մահվանից հետո ես չէի կարողանում զբաղվել երգով». Անահիտ Ադամյանը՝ ՌԴ–ում բնակության, ընտանիքի և երգարվեստով զբաղվելու մասին

16:50 • 12.07.22

Երիտասարդ երգչուհի Անահիտ Ադամյանը Tert.am.life-ի «ԽՈՒՃԱՊ» հաղորդման ընթացքում նաև խոսել է երաժշտական դադարի և միջազգային մրցույթների մասնակցության մասին։ 

«Ես չունեմ երաժշտական կրթություն, բայց ես ունեմ վոկալային հիմք՝ Նադեժդա Սարգսյանի շնորհիվ։ Նրա մահվանից հետո ես չէի կարողանում զբաղվել երգով, ես սթռեսային վիճակում էի և տևական ժամանակ չէի երգում, չէի հաճախում որևէ վոկալի ուսուցչի մոտ»,– ասաց Անահիտ Ադամյանը։

Նրա խոսքով՝  «Ну-ка, все вместе» նախագծին մասնակցելիս նա այնքան էլ պատրաստ չի եղել ելույթ ունենալուն։ 

«Ձայնալալերը մկաններ են, ինչքան էլ ես ունեմ ուժեղ վոկալ, լավ ձայնային տվյալներ միևնույն է տևական դադարը ոչ դրական ազդեցություն ունեցավ ինձ վրա և ես չկարողացա հաղթել։ Դա ինձ համար դաս էր։ Ցանկություն ունեմ ներկայանալ մեծերի Եվրատեսիլին, բայց պատրաստ վիճակում»,– նշեց Անահիտը։

Մանրամասները՝ տեսանյութում։