Կյանքից հեռացել է դերասանուհի Լուսինե Կիրակոսյանը

20:44 • 03.04.23

Tert.am Life-ի տեղեկություններով մահացել է ՀՀ վաստակավոր արտիստ Լուսինե Կիրակոսյանը: 

Նշենք, որ Լուսինե Կիրակոսյանը մարտի 17-ից սկսած գտնվում էր «Էրեբունի» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժնում:

Դերասանուհուն վերջին հրաժեշտը տեղի կունենա ապրիլի 4-ին 14։00-15։30 Երևանի Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնում։

Իսկ հուղարկավորությունը տեղի կունենա ապրիլի 5-ին Գյումրիում։