Վերաբացվել է «Մհեր Մկրտչան արտիստական թատրոնը»

14:56 • 15.06.24

Վերանորոգումից հետո կրկին վերաբացվել է «Մհեր Մկրտչան արտիստական թատրոնը»: Թատրոնի վերաբացումը Եվգենի Շվարցի «Սովորական հրաշք» ներկայացման առաջնախաղով էր՝ Տաթևիկ Մելքոնյանի, Քնարիկ Զաքարյանի, Արամ Կարախանյանի, Մակար Գալստյանի և այլ սիրված դերասանների մասնակցությամբ:

Վերանորոգումից հետո թատրոնը հագեցված է լուսաձայնային լավ տեխնիկայով, ունի գրավիչ բեմ և դահլիճ թե՛ դերասանների, և թե՛ հանդիսատեսի համար: «Սա այն ամենն է, ինչը ստեղծագործելու նոր հնարավորություններ է տալիս»,- համոզված է թատրոնի անձնակազմը:

 

Վերաբացվել է «Մհեր Մկրտչան արտիստական թատրոնը»