Քանյե Ուեսթի կինը՝ Բիանկա Սենսորին «Գրեմմի»-ին ներկայացել է մերկ

14:48 • 03.02.25

Ինչպես արդեն հայտնել էինք, Լոս Անջելեսում կայացել է 2025 թվականի «Գրեմմի» մրցանակաբաշխությունը՝ երաժշտության ոլորտի ամենահեղինակավոր միջոցառումը։ Այս տարի այն անցկացվել է 67-րդ անգամ։

Կարմիր գորգի արարողության ժամանակ ռեփեր Քանյե Ուեսթի կինը՝  Բիանկա Սենսորին, ներկայացել է մուշտակով, որն ընթացքում հանել է՝ ցուցադրելով մերկ մարմինը՝ թափանցիկ կարճ զգեստով: