Փոխել ոճը կամ գտնել նոր կերպար. նոր նախագիծ՝ Լուսինե Թովմասյանի մասնակցությամբ
Առաջին ալիքը տեղեկացնում է, որ գարնանային եթերաշրջանում Լուսինե Թովմասյանի մասնակցությամբ եթեր կհեռարձակվի նոր նախագիծ:
«Այն կօգնի ձեզ փոխել ձեր ոճը, թարմացնել զգեստապահարանն ու ստեղծել նոր կերպար:
Նախագծի պրոֆեսիոնալ թիմը կօգնի ձեզ վերլուծել ձեր զգեստապահարանը, կանցկացնի վարպետության դասեր կազմվածքի առանձնահատկությունների, վարսահարդարման և դիմահարդարման մասին:
Եթե դուք էլ եք ցանկանում փոխել ձեր ոճը կամ գուցե գտնել նորը, ապա այս նախագիծը հենց ձեզ համար է»,- գրված է Առաջին ալիքի ֆեյսբուքյան էջում:












