«Թունելից 13 կմ հեռավորության վրա 2» գրքի trailer-ում Թադևոսի ձայնը կկրկնօրինակի Դավիթ Հակոբյանը. Ռուբեն Եսայանը մանրամասներ է հայտնել

14:25 • 25.04.25

Գրող, բլոգեր Ռուբեն Եսայանի «Թունելից 13 կմ հեռավորության վրա» գիրքը ամենաշատ վաճառված գիրքն էր 2023 թվականին:

«2025 թվականին պատրաստվում ենք առաջին գրքի ֆիլմը էկրանավորել: Դեռևս պարզ չէ՝ գլխավոր հերոսներին ովքեր կմարմնավորեն»,- Tert.am Life-ի հետ զրույցում նշել էր Ռուբեն Եսայանը:

Նրա ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ արդեն սկսվել են ֆիլմի նախապատրաստական աշխատանքները:

«Թունելից 13 կմ հեռավորության վրա 2» գրքի trailer-ում հերոսներից Խորենի ձայնը կկրկնօրինակի Խորեն Լևոնյանը:

Գրքի մյուս հերոսի՝ Սամվելի ձայնը կկրկնօրինակի Բաբկեն Չոբանյանը, իսկ Թադևոսի ձայնը՝ Դավիթ Հակոբյանը: