Կյանքից հեռացել է Ջորջիո Արմանին

17:38 • 04.09.25

91 տարեկանում մահացել է աշխարհահռչակ դիզայներ Ջորջիո Արմանին, հաղորդում են համաշխարհային ԶԼՄ-ները՝ հղում անելով Armani Group ընկերության հայտարարությանը: 

Արմանին ժամանակակից իտալական ոճի և նրբագեղության հոմանիշն էր։ Նա համատեղում էր դիզայների տաղանդը գործարարի հմտության հետ՝ ղեկավարելով մի ընկերություն, որի տարեկան շրջանառությունը կազմում էր մոտ 2.3 միլիարդ եվրո (2.7 միլիարդ դոլար)։ 

Giorgio Armani-ի միակ բրենդն է, որի դիզայնով հիմնականում զբաղվում էր հենց Ջորջիո Արմանին, այն ամեն տարի մասնակցում և ուշադրության կենտրոնում է լինում Միլանի նորաձևության շոուին։

Giorgio Armani-ն ունի բազում այլ բրենդներ՝ մոտ 14 Emporio Armani և Armani Jeans, սրճարաններ, բարեր, ռեստորաններ, ինչպես նաև հրուշակեղենի խանութ:

 

Կյանքից հեռացել է Ջորջիո Արմանին