Հայտնի է, թե որ համարի ներքո ելույթ կունենա Սիմոնը «Եվրատեսիլ» երգի մրցույթում

13:42 • 03.04.26

70-րդ «Եվրատեսիլ» երգի մրցույթի կիսաեզրափակչի ելույթների ցուցակը հրապարակված է։ Այս մասին տեղեկացրել է «Եվրատեսիլ»-ի պաշտոնական կայքը:

Հիշեցնենք՝  այս տարի մրցույթը կանցկացվի Վիեննայում՝ մայիսի 12-ին և 14-ին, իսկ մեծ եզրափակիճը տեղի կունենա մայիսի 16-ին:

Հայաստանը կներկայացնի Սիմոնը՝ «Paloma Rumba» երգով: Այն էներգիայով լի և աշխուժ երգ է, որը նշանավորում է ազատությունը, շարժումը և կյանքի սեփական ռիթմին համընթաց քայլելու կարիքը: Սիմոնը ելույթ կունենա մայիսի 14-ին՝ 6-րդ համարի ներքո: