Սերժ Թանկյանն ու Քորի Թեյլորը համատեղ երգ են թողարկել. «Joseph»-ը արդեն հասանելի է
Սերժ Թանկյանն ու «Slipknot»-ի վոկալիստ Քորի Թեյլորը համատեղ երգ են թողարկել։ Սա երաժիշտների առաջին գործակցությունն է։
Երաժիշտները միացել են «Falling In Reverse»-ի նոր՝ «Joseph» սինգլին, որը թողարկվել է սեպտեմբերի 14-ին։
Երգում Թանկյանն ու Թեյլորը հանդես են գալիս որպես հրավիրված վոկալիստներ, իսկ ստեղծագործության պաշտոնական տեսահոլովակում երկուսն էլ նկարահանվել են։







