Համացանցում հայտնվել են «Գեղեցկուհին ու հրեշը» ֆիլմի կադրերը (տեսանյութ)
Disney ընկերության «Գեղեցկուհին ու հրեշը» ֆիլմի նոր տարբերակի նկարահանումները շարունակվում են: Ֆիլմի գլխավոր հերոսուհի Բելին կմարմնավորի դերասանուհի Էմմա Ուոթսոնը:
lady.ru-ն գրում է, որ «Գեղեցկուհին ու հրեշը» մուլտֆիլմն առաջին անգամ էկրան է բարձրացվել 1991 թվականին ու 357մլն դոլար հավաքել: Այն դարձել է թատերական ներկայացում, ինչպես նաև այս մուլտֆիլմն առաջինն էր, որ հավակնում էր Օսկար ստանալ «Լավագույն ֆիլմ» հորիզոնականում:



Ֆիլմը մեծ էկրաններին կհայտնվի 2017 թվականին, իսկ մինչ այդ առաջարկում են դիտել թրեյլերը:







