Հայկոն ներկայացրել է «Սուպեր մամա 2» ֆիլմի կանանց գաղութի «շեֆերին»

18:25 • 02.10.17

«Սուպեր մամա 2» ֆիլմի մասին Tert.am Life–ն արդեն պատմել է իր ընթերցողներին։

 

Այս անգամ  Կարենը/Կարինեն ստիպված է գնում կրկին կերպարանափոխվելու քայլին, որպեսզի փրկի կնոջը. Կարենն ու կինը՝ Սոնան, բարեգործական ընկերություն ունեն, որի հաշվապահը մեծ գումար է հանում հաշվից և փախչում: Ճանապարհին նա մարդ է գցում մեքենայի տակ և ընկնում կանանց գաղութ: Գումարը, բնականաբար, պահած է լինում: Եթե գումարը չվերադարձվի, Սոնան բանտ կընկնի: Մենուան նույնպես իմանում է փողերի մասին ու մտնում կանանց գաղութ, որպեսզի ստանա այդ փողերը։ Սկզբում նա բացասական հերոս է, Մենուան և Կարենը կրկին հակառակ կողմերում են, բայց ֆիլմի ընթացքում նա, ի վերջո, դրական է դառնում։ Կարենն ու Մենուան հաշտվում են։ Ֆիլմի բացասական կերպարն այս անգամ բաժին է հասել Հրաչ Մուրադյանին։

 

Ֆիլմը մեծ էկրան կբարձրանա հոկտեմբերի 5–ին։ Այս անգամ գործողությունները ծավալվում են կանանց գաղութում։ Պրեմիերային ընդառաջ ֆիլմի պրոդյուսեր և գլխավոր դերակատար Հայկ Մարությանը` Հայկոն, Ֆեյսբուքի իր էջում ներկայացնում է կանանց գաղութի ներկայացուցիչներին.

 

Գարիկից նենց սիրուն աղջիկ էր ստացվել, որ ես սկսել էի խանդել  :)

 

 

«Սուպեր Մամա 2» ֆիլմի կանանց գաղութի ամենահզոր կլանի, այսպես կոչված «գողական կլանի» շեֆը` Ցողիկը։  Դերում հիանալի դերասանուհի` Արսինե Նավասարդյան։

 

 

Ծանոթացեք` Երանուհի! Կանանց գաղութի «Պարապած աղջկեքի» կլանի շեֆը: Դերում` ուժեղ դերասանուհի - Ելենա Եսայան։

 

 

Իսկ հիմա ծանոթացեք Լիլիթիկի հետ! Կանանց գաղութի «Ավլեմ-թափեմ» կլանի շեֆ! Դերում` պայծառ դերասանուհի - Լիլի Էլբակյան։

 


 

Հայկոն ներկայացրել է «Սուպեր մամա 2» ֆիլմի կանանց գաղութի «շեֆերին»