Հայկական ու հետաքրքիր. «Հայ կինոյի» ամանորյա եթերացանցը

19:49 • 30.12.17

Հայ Կինոյի եթերում են հայկական կինոարտադրության լավագույն գեղարվեստական, փաստագրական, վավերագրական խաղարկային ֆիլմերը, ինչպես նաև ամենապահանջված հեռուստաներկայացումներն ու թատերական նախագծերը:

 

Հայկական լավագույն կինոարտադրողների՝ Հայֆիլմի և Հայաստանի Ազգային Կինոկենտրոնի հետ ձեռք բերված բացառիկ համաձայնության արդյունքում,  Հայ Կինոյի եթերում ցուցադրվում  են ֆիլմեր, որոնք երբեք ոչ մի հեռուստաալիքով չեն ցուցադրվել:

 

Հայ Կինոյի եթերում են նաև հայկական ֆիլմաարտադրության գաղտնիքները բացահայտող «Մի Ֆիլմի Պատմություն» հեռուստանախագիծը, որի շրջանակներում կարող եք վայելել հայկական սիրված ֆիլմերը ռեստարվրացված տարբերակով: Ֆիլմեր առանց գովազդային դադարների.  ֆիլմեր, որտեղ առաջնայինը հայն է ու հայեցին, ֆիլմեր, որոնք ֆիլմարտադրության ոլորտում արդեն ապացուցել են, որ ամենասպասվածն են և ամենապահանջվածը:

 

Ամանորին Հայ կինոյի եթերում կցուցադրվեն բարձր դիտողականությամբ հայկական լավագույն  սիրված ֆիլմերը` «Երջանկության մեխանիկա», «Սկոտչ և վիսկի», «Տղամարդիկ»,  «Փախիր կամ ամուսնացիր»,  «Բարի Գալուստ» հեռուստաներկայացումը և այլ հետաքրքիր նախագծեր։