Մենք միասին ենք մի ողջ կյանք՝ 25 ու ավելի. Հրաչ Քեշիշյան

10:34 • 19.04.22

Ռեժիսոր Հրաչ Քեշիշյանը և իր կինը՝ Լուսինե Սաակովան ամուսնացած են արդեն 25 տարի և այդ առիթով Հրաչ Քեշիշյանն ինստագրամի իր էջում հրապարակել է լուսանկարներ և մակագրել. «Մեր ընտանիքը 25 տարեկան է: Ու ես շնորհակալ եմ այս 25 տարիների ամեն օրվա համար՝ հեշտ, բարդ, սովորական, ուրախ, ոչ այնքան, հրաշքով լեցուն, աղմկոտ ու լուռ...շնորհակալ եմ, որ մենք մի օր, ուղղակի որոշեցինք միասին լինել:Մենք միասին ենք մի ողջ կյանք՝ 25 ու ավելի: Մենք ենք՝ այնպիսին, ինչպիսին կանք՝ մեր տղերքով, մեր հարազատ մարդկանցով, մեր ընկերներով ու մեր ստեղծած աշխարհով: Շնորհակալ եմ, Լյուս... Լույս»

 

Մենք միասին ենք մի ողջ կյանք՝ 25 ու ավելի. Հրաչ Քեշիշյան