«Բոլորը հավաքվում էին հարևանի տանը «Սանտա Բարբարա» նայելու, որովհետև մենակ նա էր տրոլեյբուսի գծից լույս քաշել». Նարեկ Մարգարյան

12:34 • 21.01.25

«Բոլորը մտածում են, որ իրենց մանկությունն ավելի լավն էր, բայց մի բան անհերքելի է, որ հեռախոսի ու ինտերնետի աշխարհը շատ հետաքրքիր է, կլանում ու տանում է: Դրա դեմ երեխայի հայրը և առհասարակ բոլորն անզոր են: Մեր ժամանակ գիրք էր»,-«3-րդ մուտք» նախագծի շրջանակներում ասել է Արմքոմեդիի համահեղինակ Նարեկ Մարգարյանը:

Խոսելով 90-ականների առանձնահատկությունների մասին՝ նա նշել է, որ 90-ականներին մի յուրահատուկ պահ կար, որ թեև բոլորը շատ վատ էին ապրում, բայց իրար հետ ավելի լավ էին:

«Ես շատ լավ հիշում եմ հարևանի տանը «Սանտա Բարբարա» նայելը, որովհետև մենակ այդ հարևանն էր, որ տրոլեյբուսի գծից «լևի» լույս էր քաշել և բոլորը դրա մասին գիտեին ու գնում, նայում էին:

Հետո, երբ տեսուչը գալիս, ասում էր՝ ձեր շենքում ո՞վ է նման բան արել, բոլորը «պահում» էին:

Փոքր բաների վրա ուրախանալը, իրար ավելի լավ ճանաչելը շատ հաճելի էր: Հիմա, եկեք անկեղծ լինենք, այդ թվում և ես, մեր մուտքի մեծ մասին չեմ ճանաչում, կամ դեմքով տեսել եմ, բայց չգիտեմ:

Չգիտեմ, լավ է, թե վատ, երևի վատ է»,- ասել է Նարեկ Մարգարյանը:

 

«Բոլորը հավաքվում էին հարևանի տանը «Սանտա Բարբարա» նայելու, որովհետև մենակ նա էր տրոլեյբուսի գծից լույս քաշել». Նարեկ Մարգարյան