Ջոնի Դեփի մեծ վերադարձը կինոաշխարհ․ դերասանի խաղընկերը կրկին Պենելոպե Կրուզն է
Հոլիվուդյան խոշոր նախագծերից մի քանի տարի հեռու մնալուց հետո Ջոնի Դեփը վերադառնում է մեծ էկրան։ Դերասանը գլխավոր դերակատարումն է ստանձնել «Mr. Kelly» («Day Drinker») մարտաֆիլմ-թրիլերում, որտեղ նրա խաղընկերն է կրկին Պենելոպե Կրուզը։ Ֆիլմի պրեմիերան նախատեսվում է 2027 թվականի գարնանը։Այս մասին գրում է BB-ն։
Ֆիլմի ստեղծողները ներկայացրել են առաջին կադրերը։ Սյուժեի կենտրոնում Դեփի մարմնավորած խորհրդավոր Միսթեր Քելլին է և երիտասարդ բարմեն Լոռնան, որի դերը կատարել է «Outer Banks» սերիալի աստղ Մեդելին Քլայնը։ Լոռնան ծանր անձնական կորստի միջով է անցնում, երբ նրա կյանքում հայտնվում է խորհրդավոր անծանոթը։
Շուտով պարզվում է, որ նրանց հանդիպումը պատահական չէր։ Երկուսի պատմություններն էլ կապված են հանցավոր աշխարհի ազդեցիկ ներկայացուցիչ Կարա Լազարոյի հետ, որին մարմնավորում է Պենելոպե Կրուզը։ Քելլին սկսում է վրեժխնդրության իր ճանապարհը, իսկ Լոռնան ակամայից հայտնվում է վտանգավոր առճակատման կենտրոնում։









