Էվելինա Շահիրյանն ու Հովհաննես Ղազարյանը ընտանեկան տեսանյութ են հրապարակել

10:57 • 12.03.25

Դերասանուհի Էվելինա Շահիրյանն ու ռեժիսոր Հովհաննես Ղազարյանը իրենց առաջնեկի՝ Դանիելի մասնակցությամբ ընտանեկան տեսանյութ են նկարահանել: 

«Ընտանիք»,- այսպես են մակագրել տեսանյութն ու հրապարակել Ինստագրամում: 

Ավելի վաղ, Tert.am Life-ը նշել էր, որ զույգի առաջնեկը լույս աշխարհ է եկել 2024 թվականին՝ Հովհաննեսի ծննդյան օրը:

«Դանին ծնվեց ու մեր բոլորի կյանքը լույսով լցրեց: Ես չէի էլ կարող պատկերացնել, թե մայրությունը ինչ հրաշք երևույթ է: Ես ունեմ փոքր հրաշք ու դա ամենաերջանիկն է ինձ դարձնում»,- Tert.am Life-ի հետ զրույցում՝ խոսելով մայրության ու ծնողավարման իր կանոնների մասին, ասել էր դերասանուհի Էվելինա Շահիրյանը:

 

Էվելինա Շահիրյանն ու Հովհաննես Ղազարյանը ընտանեկան տեսանյութ են հրապարակել