Դիմավորում ենք գարունը. գաջեթներ և ապրանքներ Ozon-ից արագ մաքրման համար (լուսանկարներ)
Գարունը թարմացման ժամանակ է․ տան ընդհանուր մաքրումը տաք սեզոնի նախապատրաստման կարևոր փուլն է: Մաքուր տարածքը ոչ միայն կարգուկանոն է, այլ նաև մտքի թեթևություն, լավ ինքնազգացողություն և թարմության զգացում: Ժամանակակից գաջեթներն ու արդյունավետ լուծումները թույլ են տալիս պարզեցնել մաքրման գործընթացը և կարգի բերել տունը՝ առանց ավելորդ ջանքերի: Ozon-ի հետ միասին պատրաստել ենք գարնանային մաքրման ուղեցույց։
Գարնանային մաքրումը սկսվում է օդից։ Ջեռուցման սեզոնից հետո տանը փոշի է կուտակվում, օդի խոնավությունն իջնում է, ինչը ազդում է ինքնազգացողության վրա։ Բաց պատուհանները միայն ժամանակավոր էֆեկտ են տալիս. խնդիրն իսկապես կարող են լուծել խոնավացուցիչներն ու օդը մաքրող սարքերը: Նրանք ստեղծում են հարմարավետ միկրոկլիմա՝ նվազեցնելով ալերգենների և փոշու մակարդակը։ Մթնոլորտը ավելի թարմացնելու համար կարելի է օգտագործել անուշաբույր յուղեր կամ դիֆուզորներ, որոնք տունը լցնում են թեթև ցիտրուսային, ծաղկային կամ բուսական նոտաներով:

Հաջորդ փուլը մակերեսներն են: Պատուհանների մաքրումը, որը նախկինում ամենաձանձրալի գործերից մեկն էր, այժմ չի խլում շատ ժամանակ ապակիների ավտոմատ լվացման մեքենաների շնորհիվ: Նրանք հեշտությամբ կարող են հասնել նույնիսկ դժվար հասանելի վայրերը, և արդյունքում կարծես պրոֆեսիոնալ մաքրող ընկերություն աշխատած լինի: Լվացող և անլար փոշեկուլներն օգնում են արագ կարգի բերել հատակները, իսկ գոլորշու մաքրող սարքերը օգնում են մաքրել խոհանոցի և լոգարանի դժվարանցանելի կեղտը:

Մաքրման աշխատանքները չեն սահմանակափկվում միայն տարածքը կարգի բերելով, այլև ենթադրում են տարիների ընթացքում կուտակված ավելորդ բաներից ազատվելը։ Գրքեր, որոնք Դուք այլևս չեք պլանավորում վերընթերցել, հագուստ, որը չեք կրում, հին կոսմետիկա և կենցաղային իրեր, որոնք տեղ են զբաղեցնում պահարաններում՝ այս ամենը լրացուցիչ տեսողական աղմուկ է ստեղծում: Իրերի դասակարգումը «պահել», «նվիրաբերել» և «վերամշակել» կատեգորիաների ամենաարդյունավետ միջոցներից մեկն է: Այս մոտեցումը ոչ միայն հեշտացնում է գործընթացը, այլև օգնում է այլ կերպ նայել Ձեր տարածությանը. գերծանրաբեռնված պահարանների փոխարեն թեթևության և կարգուկանոնի զգացում է առաջանում: Պահպանման համակարգերը, օրգանայզերները և տարաներն օգնում են բաշխել մնացած իրերը և ազատել տարածքը՝ դարձնելով այն ավելի ֆունկցիոնալ: Երբ ամեն ինչ իր տեղն ունի, քաոսը վերանում է, իսկ տունն ավելի ընդարձակ ու հարմարավետ է թվում։

Ընդհանուր մաքրումից հետո կարևոր է ձևավորել սովորություններ, որոնք կօգնեն երկար ժամանակ պահպանել մաքրությունը։ Եթե ամեն ինչ իր տեղում է, կարգուկանոն պահպանելն ավելի հեշտ է դառնում։ Ամենաարդյունավետ մեթոդներից մեկը «մեկ րոպեի կանոնն» է. եթե գործողությունը կարող է ավարտվել մեկ րոպեում, ապա իմաստ չունի հետաձգել այն: Սա ներառում է մակերեսները մաքրելը, իրերը տեղերում դասավորելը կամ աման լվացող մեքենան լցնելը: Շաբաթվա ընթացքում կանոնավոր մանր մաքրումներ կատարելը կօգնի խուսափել տունը կարգի բերելու վրա ամբողջ օրը ծախսելու անհրաժեշտությունից:

Գարնանային մաքրումը հնարավորություն է ստեղծել հարմարավետ միջավայր, որտեղ հեշտ է շնչելը և հաճելի է գտնվելը: Եթե ամեն ինչ նախօրոք մտածեք, գործընթացն ավելի արագ կընթանա, և ավելի շատ ժամանակ կունենաք իսկապես կարևոր գործերի համար։ Եվ կարգուկանոն ստեղծելու համար բոլոր անհրաժեշտ իրերը կարող եք գտնել Ozon-ում՝ օգտագործելով որոնման զտիչները և ստանալով բոլոր ապրանքները միանգամից և հարմար ժամանակ: Այսօր մարքեթփլեյսում նռրկայացված է ավելի քան 370 միլիոն ապրանք 20+ կատեգորիաներում: Հայաստանի բնակիչներն իրենց պատվերը կարող են ստանալ մոտակա Ozon-ի ընդունման կետից, Հայփոստի գրասենյակներից կամ սուրհանդակային առաքմամբ։














