Կաննի կինոշուկայում Ֆիլմարտադրողների Համահայկական ֆեդերացիայի աշխատանքային վերջին երկու օրերում կնքվեցին մեկ տասնյակից ավելի փաստաթղթեր. Հովհաննես Գալստյան
Կաննի կինոշուկայում Ֆիլմարտադրողների Համահայկական ֆեդերացիայի աշխատանքային վերջին երկու օրերում կնքվեցին մեկ տասնյակից ավելի փաստաթղթեր։
Այս մասին ֆեյսբուքյան իր էջի միջոցով տեղեկացնում է կինոռեժիսոր Հովհաննես Գալստյանը:
Մայիսի 18-ին Կաննի կինոշուկայի Հնդկաստանի տաղավարում, Միջին Արևելքում Ֆեդերացիայի դեսպան Արմեն Գրեյգի ջանքերով կայացավ քննարկում Հնդկաստանի խոշորագույն՝ ԳՈԱՅԻ կինոփառատոնի գեղարվեստական ղեկավարի և ծրագրերի տնօրենի հետ՝ Գոայում հայական ծրագրով ներկայանալու թեմայով։
Նույն օրը Արմեն Գրեյգի հետ համագործակցությունը ամրագրվեց ԷՆՍՈ ՖԻԼՄԶ ընկերության երեք կինոնախագծերում փաթեթային ներդրման վերաբերյալ Պայմանագրով։ Հայաստանի կողմից ներդրումների առկայության դեպքում, այս պայմանագիրը կդառնա հայ կինոյի նորագույն պատմության մեջ, կինոյում կատրված ամենախոշոր օտարերկրյա ներդրումը։
LET ME PRODUCTION ընկերությունը ստորագրեց DOLY լիամետրաժ ֆիլմի Համատեղ Արտադրության պայմանագրեր իտալացի պրոդյուսերներ Անջելո Ֆրեցցոյի՝ DUE P.T. Cinema, Կլաուդիո Բուչչիի՝ Blue Film, Մարչելո Զեպպիի՝ MISFF LAB և Սիլվիա Արմենիի՝ Armeni Entertainment, հետ։ DOLY ֆիլմի դիստրիբյուցիայի շուրջ բանակցություններ վարվեցին «Asmik Ace» (Ճապոնիա), «Latte Plus Berlin Film Production» (Գերմանիա), «Shy Productions» (Նեպալ), «Fandango», «PiperFilm» և «Minerva Pictures» (Իտալիա) ընկերությունների հետ։

Նույն օրը, ՖԱՀՖ տաղավարում Թամարա Խաչատուրյանը ներկայացրեց Openhearted ստարտափը, որի նպատակը լսողություն հետ խնդիրներով համայնքի համար հաղորդակցման խոչընդոտները կոտրելն է: Ստարտափի հեղինակները ստացան իրենց հավելվածը ֆիլմերի ցուցադրություններ ժամանակ կիրառելու առաջարկներ՝ միջազգային կինոփառատոների կողմից։ Աշնանը հավելվածը կկիրառվի մի շարք փառատոներում։
Գերհագեցած օրվա երեկոյան Նիս քաղաքի Պարսամեան կրթական համալիրի Աղավնի Հաթեմիան սրահում կայացավ ԲԵՄ ֆիլմի ցուցադրությունը և հանդիպումը Նիսի հայկական համայնքի ներկայացուցիչների հետ։ Քննարկվեցին հայկական կինոյի զարգացման, Ֆրանսիական շուկայում ֆեդերացիայի ֆիլմերի ինտեգրման հեռանկարները և համայնքի ներկայացուցիչների դերը այդ ծրագրում։ Պավիրակության անդամները այցելեցին դպրոցի հարևանությամբ գործող Հայկական եկեղեցի, որ կառուցվել է Նիսում ցեղասպանությունից փրկված հայ ներգաղթյալների առաջին սերնդի ուժերով, ցեղասպանությունից ընդամենը 13 տարի անց՝ 1928թ-ին։
Մայիսի 19-ին ֆրանսիական producteurprovocateur ընկերության պրոդյուսեր Ֆլորանս Վաք-Վելչի հետ եռօրյա բանակցությունները ավարտվեցին Համագործակցության Հուշագրի ստորագրմամբ։ ԷՆՍՈ ՖԻԼՄԶԸ սցենարիստ Բերնա Վինսենթի ԵՐԿՈՒ ԺԱՄ պատմական դրամայում ստանձնեց հայկական արտադրողի դերը։

Նույն օրը արթհաուզ ֆիլմերի վաճառքի մեջ մասնագիտացված Persona films դիստրիբյուտորական ընկերության հիմնադիր Սելին Ֆարմաչին և ԲԵՄ ֆիլմի իրավատեր Անի Գալստյանը կնքեցին ԲԵՄ ֆիլմի դիստրիբուցիայի պայմանագիր։ ԲԵՄԸ կտարածվի Ֆրանսիայում սեպտեմբերի սկզբից ու կներկայացվի կինթատրոններում որպես ԱՐՏ ՑՈՒՑԱԴՐՈՒԹՅՈՒՆ՝ բալետի ու կինոյի համադրմամբ։
«LET ME PRODUCTION»-ը ձեռք բերեց ռեժիսոր Ռոբերտա Մուչչի «Senza Senso» (Իտալիա) և ռեժիսոր Սենդի Աուդի «The Beauty of Poverty» (ԱՄՆ) ֆիլմերի դիստրիբյուցիայի իրավունքները Հայաստանում։ «LET ME PRODUCTION»-ի կողմից արտադրված «SIGMA» ֆիլմը հրավիրվեց Մատերաի միջազգային կինոփառատոնին (MATIFF)։

Աշխատանքների ավարտից առաջ, վերջին պահին, հանդիպման առաջարկ ստացվեց Էստոնիան ներկայացնող խոշորագույն արտադրական հաբերից մեկի ներկայացուցիչ, պրոդյուսեր, ներդրումների մասնագետ Մարիան Վուսումեցի կողմից՝ ՎԵՐԱ և ՏԱՏԻԿԻՍ ՎԱՐՍԵՐԸ ֆիլմերի շուրջ համագործակցության բանակցություններ սկսելու նպատակով։ Ֆիլմերի արտադրական փաթեթները փոխանցված են, կողմերը աշխատում են Համագործակցության Հուշագրի պատրաստման վրա։
Մայիս 20-ին Կաննի կինոշուկայում «Գագիկ Ծառուկյան Հիմնադրամի» հովանավորությամբ գործող Ֆիլմարտադրողների Համահայկական Ֆեդերացիայի տաղավարը ավարտեց աշխատանքները, թղթապանակում ունենալով
- 6 Համատեղ Արտադրության Պայմանագիր
- 2 Համագործացության Հուշագիր
- 3 Դիստրիբուցիայի պայմանագրեր
- 2 Փոքր մասնեբաժով Համաարտադրության Պայմանագիր












