Խորեն Լևոնյանն ամուսնացել է
Դերասան Խորեն Լևոնյանն ամուսնացել է: Հարսնացուն դերասանուհի, երգչուհի Էմմա Ազիզյանն է, ում հետ դերասանը վերջին շրջանում հաճախ էր լինում հանրային վայրերում:
Համացանցում եկեղեցում պսակադրությունից կադրեր են հրապարակվել:
Խորեն Լևոնյանն ու Էմմա Ազիզյանը պսակադրվել են Վազգեն Սարգսյանի եղբոր դստեր՝ Նոնո Սարգսյանի և նրա ամուսնու՝ Գրիգոր Տեր-Ղազարյանի քավորությամբ:
Նշենք, որ նրանք միասին նկարահանվել են «Հոթել Գրանդ» սերիալում:
















