Ինեկոբանկը ներկայացրեց իր լավագույն պրեմիում քարտը՝ Visa Infinite-ը (լուսանկարներ)

17:14 • 18.10.25

Կենդանի երաժշտություն, ջերմ ժպիտներ ու շնորհավորանքներ: Ինեկոբանկի Visa Infinite պրեմիում քարտի շնորհանդեսը տոն էր բանկի հաճախորդների համար, քանի որ քարտի թողարկումն ազդարարեց նոր քայլ՝ ուղղված սպասարկման մակարդակի բարձրացմանը և Հայաստանում պրեմիում բանկային փորձառության զարգացմանը:

«Այս նախաձեռնությամբ մենք ընդգծում ենք Ինեկոբանկի համայնքին պատկանելու էությունը՝ հիմնված պատասխանատվության, նրբաճաշակության, անհատականացված մոտեցման և վստահելի համագործակցության արժեքների վրա»,-միջոցառման բացման խոսքում ասաց Ինեկոբանկի գործադիր տնօրեն Հայկ Ոսկանյանը։ 

Visa Infinite-ը նախագծված է նրանց համար, ովքեր գնահատում են հարմարավետությունն ու արագությունը, սիրում են ճանապարհորդել և կարևորում են բարձրակարգ ու անհատականացված սպասարկումը։ Քարտը միավորում է բացառիկ արտոնություններ՝ ստեղծելով այնպիսի փորձառություն, որը լիովին համահունչ է պրեմիում կարգի հաճախորդների պահանջներին։

«Մենք հպարտ ենք, որ Ինեկոբանկի հետ մեր արժեքավոր համագործակցության շնորհիվ ընդլայնում ենք Visa Infinite փորձառությունը Հայաստանում։ Որպես Visa-ի պրեմիում կարգի առաջատար քարտ՝ Visa Infinite-ը շարունակում է սահմանել նոր չափանիշներ բարձրակարգ բանկային սպասարկման ոլորտում՝ առաջարկելով անսահման արտոնություններ, բացառիկ փորձառություններ և ճանապարհորդական առավելություններ։Այս համագործակցությունը ևս մեկ անգամ ընդգծում է Հայաստանում ժամանակակից և համաշխարհային մակարդակի ֆինանսական լուծումների աճող պահանջարկը՝ միաժամանակ հաստատելով Visa-ի երկարաժամկետ նվիրվածությունը տարածաշրջանին»,-նշեց Visa-ի Կովկասի և Մոլդովայի տարածաշրջանային մենեջեր Դիանա Կիգուրաձեն։ 

Ինեկոբանկը Visa Infinite քարտապանների համար մշակել է բացառիկ և աննախադեպ առաջարկների լայն տեսականի, որոնք կբավարարեն նույնիսկ ամենաքմահաճ հաճախորդի ցանկությունները: 

Visa Infinite քարտապանները կարող են օգտվել աշխարհի ավելի քան 1,200 բիզնես սրահներից՝ տարեկան մինչև 6 անվճար մուտքով և 4 հյուրերի հրավիրելու հնարավորությամբ։ Բացի այդ, նրանց հասանելի կլինի Fast Track ծառայություն՝ տարեկան մինչև 6 անգամ «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում՝ իրենց մինչև 4 հյուրերի հետ, ինչպես նաև անսահմանափակ մուտք արտերկրի օդանավակայաններում։ 

Հաճախորդներին հասանելի կդառնա 24/7 Chatbot Concierge ծառայություն՝ Telegram և Viber հարթակներում՝ ավիատոմսերի պատվիրումների, ամրագրումների և առօրյա հարցերի արագ լուծման համար։ Քարտը տրամադրում է Ucom-ի բաժանորդներին տարեկան 6 անգամ 500 ՄԳ անվճար ինտերնետ ռոումինգ, ինչպես նաև AirAlo-ից տարեկան 3 փաթեթ, և մինչև 10 անգամ տարեկան ուղեբեռի անվճար փաթեթավորման հնարավորություն «Զվարթնոց» օդանավակայանում։

Ինեկոբանկը հոգում է նաև Visa Infinite քարտապանների անվտանգությունը:

Քարտը ներառում է համապարփակ ապահովագրական փաթեթ՝ ծածկելով բաց թողնված թռիչքներ, գնման ապահովագրություն, ուղեբեռի կորուստ, բժշկական ծախսեր (ներառյալ COVID-19), ճանապարհորդության չեղարկում կամ կրճատում, վթարների հետևանքներ և այլ դեպքեր։  Ինչպես նաև Visa Infinite քարտապանները օգտվում են բացառիկ առաջարկներից աշխարհի առաջատար առևտրային կենտրոններում, հյուրանոցներում և ռեստորաններում՝ Visa-ի միջազգային գործընկեր ցանցերի, այդ թվում՝ Visa Luxury Hotel Collection-ի միջոցով։ 

Visa Infinite-ը Ինեկոբանկի նոր խոստումն է՝ ապացուցելու, որ իսկական պրեմիում փորձառությունը սկսվում է հենց այստեղ՝ Ինեկոբանկում։ Քարտը համատեղում է միջազգային չափանիշներն ու հայկական վստահելիությունը՝ մատուցելով բանկային սպասարկման նոր մակարդակ։ 

 

 

Ինեկոբանկը ներկայացրեց իր լավագույն պրեմիում քարտը՝ Visa Infinite-ը (լուսանկարներ)