«Գահերի խաղի» առաջին լիամետրաժ ֆիլմը կթողարկվի 2029 թվականին․ հայտնի է՝ ինչի մասին է «Էյեգոնի նվաճումը»

11:25 • 01.10.26

«Էյեգոնի նվաճումը» ֆիլմը, որը «Գահերի խաղը» սերիալի ֆրանշիզայի առաջին լիամետրաժ կինոնկարն է, արդեն ունի թողարկման ամսաթիվ։ Warner Bros.-ը հայտնել է, որ ֆիլմը համաշխարհային կինովարձույթում կհայտնվի 2029 թվականի հունիսի 1-ին։ Այս մասին գրում է Variety պարբերականը: 

Պատմությունը տեղի կունենա «Գահերի խաղի» իրադարձություններից մոտ 300 տարի առաջ և կներկայացնի Էյեգոն I Տարգարիենի՝ Տարգարիենների դինաստիայի հիմնադրի շուրջ կատարվող իրադարձությունները:

Էյեգոնի կերպարը մինչ այժմ էկրանին չի հայտնվել, և այս պահին հայտնի չէ, թե ով կմարմնավորի նրան։ 

Դերասանական կազմը դեռ չի հայտարարվել, իսկ առաջիկայում ստեղծագործական թիմը կսկսի դերասանների ընտրության գործընթացը։

Ֆիլմի ռեժիսորը Օուեն Հարիսն է, որը մասնակցել է «Յոթ թագավորությունների ասպետը» սերիալի ստեղծմանը՝ նկարահանելով դրա երեք դրվագը։

Սցենարի հեղինակն է Բո Ուիլիմոնը՝ «Քարտե տնակի» ստեղծողը, որը նաև աշխատել է «Անդոր» սերիալի վրա։