Tert.am-ը՝ «Թեք Startup» սիթքոմում (տեսանյութ)
Tert.am-ը հայտնվել է «Թեք Startup» սիթքոմի 4-րդ սերիայում։ Սյուժեի համաձայն՝ Tert.am-ի թղթակիցը հարցազրույց է վարում Nexify ընկերության հիմնադիրներից մեկի հետ՝ ներկայացնելով մեդիայի և ստարտափ միջավայրի շփման հետաքրքիր ու հումորային դրվագ:
«Թեք Startup» սիթքոմի սցենարի հեղինակներն են «Արմքոմեդի»-ի հաղորդավարներ Նարեկ Մարգարյանն ու Սերգեյ Սարգսյանը։ Սիթքոմը պատմում է երեք հայ երիտասարդների կողմից ստեղծված արհեստական բանականության սարքի մասին, դրա առաջացրած անսպասելի խնդիրների, ՏՏ ոլորտի իրականության, գրասենյակային առօրյայի, ինչպես նաև աշխատակիցների միջև հարաբերությունների ու կոնֆլիկտների մասին։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Tert.am Life-ին տված հարցազրույցում սցենարի համահեղինակ Նարեկ Մարգարյանը նշել էր, որ «Թեք Startup»-ի գաղափարը ծնվել է քովիդի շրջանում՝ լողավազանում ծագած մտահղացման արդյունքում, որը հետագայում վերածվել է ամբողջական սիթքոմի։
«Թեք Startup» սիթքոմը կարող եք դիտել այստեղ:








