«Թող քո կյանքը լինի բարի հեքիաթի նման, որտեղ դու գլխավոր հերոսուհին ես». Անի Երանյանի մայրիկի շնորհավորանքը՝ դստեր տարեդարձի առթիվ
Դերասանուհի Անի Երանյանը նշում է ծննդյան տարեդարձը: Նրան Ինստագրամում շնորհավորել է մայրիկը՝ Կարինեն ու համատեղ լուսանկար հրապարակել:
«Թանկագին աղջիկս, թող քո կյանքը լինի հրաշալի հեքիաթի նման, որտեղ դու գլխավոր հերոսուհին ես՝ օծված շնորհով, իմաստությամբ և անվերջ երջանկությամբ։ Մաղթում եմ, որ դու միշտ հավատաս ինքդ քեզ այնքան, որքան ես, փայլես բոլոր աստղերից ավելի պայծառ և ուրախություն գտնես ամեն մի փոքրիկ բանի մեջ։ Թող աշխարհը բացի իր դռները քեզ համար, և թող գարունը միշտ ապրի քո սրտում։ Ես անսահման սիրում եմ քեզ, շնորհավոր ծնունդդ»,- լուսանկարին կից գրել է Անիի մայրիկը:












