Դքսուհի Քեյթը թմբուկ է նվագել՝ կատարելով Queen խմբի հայտնի հիթը (լուսանկարներ, տեսանյութ)
Քեմբրիջի դքսուհի Քեյթ Միդլթոնը տոնական երեկույթի ընթացքում թմբուկ է նվագել՝ կատարելով Queen խմբի հայտնի հիթը, գրում է Корреспондент-ը:
Մեծ Բրիտանիայի արքայազն Ուիլյամի կինը նախօրեին այցելել է սուրբծննդյան միջոցառմանը, որը կազմակերպվել է հատուկ մտավոր շեղումներ ունեցող դեռահասների համար: Տոնական միջոցառումն անցկացվել է մանկական հիվանդանոցներից մեկում:
Երեկոյի ընթացքում նաև համերգ է տեղի ունեցել, որի ժամանակ դեռահասները Քեյթին են ցուցադրել իրենց երաժշտական տաղանդները: Անձամբ դքսուհին նույնպես որոշել է մասնակցել դրան` կատարելով լեգենդար We Will Rock You հիթը։
Քենսինգթոնյան պալատի էջում տեղադրվել է տեսահոլովակ, որում ներկայացված է այդ կատարումից մի հատված։






















