Այս շաբաթ լինելու է այն, ինչ երբեք չի ցուցադրվել հայկական հեռուստատեսությամբ. Վարդան Սարգսյանը՝ «Տնից հեռու»-ի նոր թողարկման մասին

10:09 • 16.12.15

Տնից հեռու ծրագրի հիմնական խնդիրն է լինել վայրերում, որտեղ զբոսաշրջիկներից շատերը չեն լինում, այսինքն՝ հարցն այդքան երկիրը չէ, որքան երկրի վայրերը։

 

Այս մասին Tert.am youth-ի հետ զրույցում ասաց ATV հեռուստաընկերության «Տնից հեռու» հաղորդման հեղինակ և վարող Վարդան Սարգսյանը։

 

 

«Արդեն մեկ ամիս շարունակ ATV հեռուստաընկերության եթերում հեռուստադիտողները հետևում են Հնդկաստանի իմ ճանապարհորդությանը, և գիտեմ՝ ինչքան երկրպագուներ ունի այս նախագիծը»,–ասաց Վարդանը և ընդգծեց, որ այդուհանդերձ այս շաբաթ լինելու է այն, ինչ երբեք չի ցուցադրվել հայկական հեռուստատեսությամբ։

 

 

«Ես նկարահանել եմ մի տաճար, որտեղ երկրպագում են առնետներին։ Այդ տաճարում ապրում են 20000-ից ավելի առնետ. սարսափելի էր այն, ինչ տեսանք և նկարահանեցինք։ Կարծում եմ՝  հետաքրքիր կլինի նաև հեռուստադիտողին»,–նշեց նա։

 

 

 

Նա թույլ նյարդերով մարդկանց խորհուրդ տվեց չդիտել այդ թողարկումը, որովհետև եթերում են լինելու սարսափելի կադրեր. «Մարդիկ նույնիսկ միրգը ուտում են առնետների հետ միասին։ Բայց վստահ կարող եմ ասել, որ երկրները, որտեղ կլինեմ շուտով, կլինեն ևս շատ հետաքրքիր։ Այնպես որ, հուսով եմ, դեռ երկար միասին կբացահայտենք աշխարհը»։

 

Պատրաստեց՝ Լենա Մինասյանը

 

Այս շաբաթ լինելու է այն, ինչ երբեք չի ցուցադրվել հայկական հեռուստատեսությամբ. Վարդան Սարգսյանը՝ «Տնից հեռու»-ի նոր թողարկման մասին