«Աստղային պատերազմների» դերասանները ակապելլա կատարել են ֆիլմի սաունդթրեքը (տեսանյութ)
«Աստղային պատերազմներ» ֆիլմի դերասանները, հյուրընկալվելով հայտնի ամերիկացի հաղորդավար Ջիմի Ֆելոնի «Երեկոյան ծրագրում», կատարել են ֆիլմի գլխավոր սաունդթրեքը ակապելլա:
Ինչպես գրում է Корреспондент-ը` երգի տեսանյութը հայտնվել է հեռուստաշոուի յութուբյան ալիքում: Երգին մասնակցել է նաև գլխավոր դերակատար Հարիսոն Ֆորդը:
Երաժշտական աջակցություն են ցույց տվել շոուի մյուս հյուրերը` The Roots խմբի երաժիշտները:







