«Եթե ստացել եմ, ուրեմն արժանի եմ». Ավետ Զոհրաբյանը՝ տարվա լավագույն երիտասարդ դերասան

12:58 • 10.09.24

«Անսպասելի էր, հենց դա է պահն ամենահաճելին դարձնում, որ դու չես սպասում ու քեզ մրցանակ են տալիս: Ես ստացել եմ տարվա լավագույն երիտասարդ դերասան մրցանակը, որը շատ կարևոր պահ է իմ կյանքում: Այդ պահին երջանկություն, հպարտություն ու ամենակարևորը գնահատված զգացի ինձ: Հատկապես երիտասարդ դերասանի համար գնահատված լինելն ամենակարևորն է»,- Tert.am Life-ի հետ զրույցում պատմեց «Երկաթ» մրցանակաբաշխության ժամանակ տարվա լավագույն երիտասարդ դերասան անվանակարգում հաղթող Ավետ Զոհրաբյանը:

«Կարծում եմ, եթե ստացել եմ այս մրցանակը, ուրեմն հաստատ արժանի եմ: Շատ կարևոր կետ էր: Իմ բոլոր գործընկերներն, ովքեր նոմինացված էին, բոլորն էլ արժանի էին: Կարծում եմ, բոլոր թատրոնները պիտի ինչ-որ ձևով գնահատական տան իրենց դերասաններին, ոգևորեն: Շնորհավորում եմ բոլորին, ովքեր մրցանակներ ստացան, ում աստղերը բացվեցին՝ Ռաֆայելին, Լուիզային:

Ավելի վաղ, անդրադարձել էինք Կամերային թատրոնում կայացած «Երկաթ» մրցանակաբաշխությանն ու ներկայացրել երեկոյի անակնկալները, հույզերն ու հետաքրքիր դրվագները: Հեղինակ՝ Անի Մնացականյան

«Եթե ստացել եմ, ուրեմն արժանի եմ». Ավետ Զոհրաբյանը՝ տարվա լավագույն երիտասարդ դերասան