Կաննի կինոփառատոնի կազմակերպիչներն աստղերին արգելել են չափազանց բաց զգեստներ կրել կարմիր գորգին

13:00 • 13.05.25

Կաննի կինոփառատոնի կազմակերպիչներն արգելել են աստղերին չափազանց բաց զգեստներ կրել, որպեսզի ներկաները կիսամերկ հյուրերի ուղղությամբ շեղվելու և նրանց ուսումնասիրելու փոխարեն, կենտրոնանան փառատոնի մշակութային հատվածի՝ ֆիլմերի վրա:

Ինչպես գրում է Daily Mail-ը, վերջին տարիներին աստղերը գնալով ավելի հաճախ են Կաննի կինոփառատոնի կարմիր գորգին ներկայանում չափազանց բաց ու համարձակ հագուստներով՝ ի ցույց դնելով բարեմասնություններն ու դրանով մեծ ուշադրություն գրավելով:

Մայիսի 13-ին մեկնարկող 78-րդ կինոփառատոնի կազմակերպիչները հայտարարել են, որ դրա արդյունքում իրենք ստիպված են եղել նոր դրես-կոդի կանոններ մտցնել։ Արգելքը խախտած հայտնիներին թույլ չեն տա անցնել կարմիր գորգով:

«Պարկեշտության նկատառումներից ելնելով, կարմիր գորգի վրա, ինչպես նաև փառատոնի ցանկացած այլ վայրում մերկությունն արգելված է: Փառատոնի դիմավորող թիմերը պարտավոր կլինեն արգելել կարմիր գորգով անցնել բոլոր նրանց, ովքեր չեն հարգում այս կանոնները»,- ասվում է Կաննի փառատոնի կազմակերպիչների պատրաստած փաստաթղթում։ 

Կաննի կինոփառատոնի կազմակերպիչներն աստղերին արգելել են չափազանց բաց զգեստներ կրել կարմիր գորգին