«Իմ սրտի ուզած հեքիաթը դարձավ իրականություն». Էվիկի սիրելին անակնկալ առաջարկություն է արել

10:15 • 25.09.25

Բլոգեր Էվելինա Խանոյանի սիրելին նրան անակնկալ առաջարկություն է արել: Նա ինստագրամյան իր էջում կիսվել է լուսանկարներով և էմոցիաներով.

«Վերջինը, ինչ տեսա՝ կրիան էր ջրում:  Հետո Յանը տարօրինակ բաներ էր ասում՝ «կամուրջը նկարի», «մեզ նկարի»…  Ես էլ քիչ քնած էի, չէի հասկանում՝ ինչ ա ուզում ինձնից, երևի դրա համար առաջին ռեակցիաս շատ շոկային էր։ Էնքան դժվար է հավատալ, որ կյանքը կարող է ունենալ էս չափ սիրուն պահեր։ Նրանք, ովքեր տարիներով հետևել են ինձ կյանքի տարբեր փուլերում, երևի հուզվել են ինձ հետ հավասար։ Իմ սրտի ուզած հեքիաթը դարձավ իրականություն»,- գրել է նա: 

«Իմ սրտի ուզած հեքիաթը դարձավ իրականություն». Էվիկի սիրելին անակնկալ առաջարկություն է արել