Փի Դիդդին դատապարտվել է 4 տարի 2 ամիս ազատազրկման

10:32 • 04.10.25

Շոն Քոմբսն, ով հայտնի է որպես ռեփեր Փի Դիդդի դատապարտել է 4 տարի 2 ամիս ազատազրկման: Ռեփերը մեղադրվում է մարմնավաճառությամբ զբաղվելու և կանանց տեղափոխելու մեջ։ 

Դատավորը նաև նշանակել է 500,000 դոլար տուգանք, որը այս դեպքում հնարավոր առավելագույն չափն է։

Հիշեցնենք՝ ամեն ինչ սկսվեց 2023 թվականի նոյեմբերին, երբ Կասանդրա Վենտուրան՝ Կոմբսի նախկին ընկերուհին, առաջին անգամ խոսեց նրա կողմից արված բռնության մասին։

2024 թվականի մայիսին CNN-ը ջախջախիչ հարված հասցրեց Քոմբսի հեղինակությանը։ Հեռուստաալիքը ցուցադրեց 2016 թվականի ցնցող տեսանյութը, որտեղ ռեփերը հյուրանոցում դաժանորեն ծեծում է իր ընկերուհուն:

Նրա դեմ ապացույցներ ի հայտ եկան, երբ  ոստիկանները խուզարկելով Կոմբսի շքեղ առանձնատները, հայտնաբերցին թմրանյութեր, չգրանցված զենքեր և մանկական յուղ:

New NN.ru-ի տվյալներով՝ 2024 թվականի սեպտեմբերի 16-ին Շոն Քոմբսը ձերբակալվել է Նյու Յորքում։ Նրան մեղադրանք է առաջադրվել հանցավոր համայնք ստեղծելու, մարդկանց թրաֆիքինգի և սեռական շահագործման մեջ։  

Փի Դիդդին դատապարտվել է 4 տարի 2 ամիս ազատազրկման