Ջեյ Լոն նախկին ամուսնու՝ Բեն Աֆլեքի հետ՝ «Սարդ կնոջ համբույրը» ֆիլմի պրեմիերայի կարմիր գորգին

10:52 • 07.10.25

Ջենիֆեր Լոպեսը և Բեն Աֆլեքը լուսանկարվել են կարմիր գորգի վրա՝ Նյու Յորքում կայացած «Սարդ կնոջ համբույրը» ֆիլմի պրեմիերային, որը ֆինանսավորել է Աֆլեքի Artists Equity ընկերությունը։

Նրանք միասին հանրությանը ներկայացել են ամուսնալուծությունից ինը ամիս անց։ Ֆիլմի պրեմիերային ներկա են եղել նաև դերասանուհու 17-ամյա երկվորյակները՝ Մաքսը և Էմման։

56-ամյա Ջենիֆերը կարմիր գորգի վրա կեցվածք է ընդունել Հարիս Ռիդի ծաղկավոր զգեստով, մինչդեռ 53-ամյա Բենը ներկայացել է նախկին կնոջը աջակցելու համար՝ կապույտ կոստյումով և սպիտակ վերնաշապիկով։ 2000-ականների Հոլիվուդի ամենագեղեցիկ զույգերից մեկը չի խուսափում հանրության ուշադրությունից՝ կեցվածք ընդունելով ձեռք ձեռքի տված և ժպտալով միմյանց։

Հիշեցնենք, որ դերասանուհի և երգչուհի Ջենիֆեր Լոպեսը և դերասան Բեն Աֆլեքը նշանադրվել են 2003 թվականին, սակայն բաժանվել են և վերամիավորվել 18 տարի անց։ Զույգն ամուսնացել է Լաս Վեգասում 2022 թվականին։ Անցյալ օգոստոսին Լոպեսը ամուսնալուծության դիմում է ներկայացրել՝ ապրիլի 26-ը նշելով որպես բաժանման ամսաթիվ։ Նախկին ամուսինները շարունակում են լավ հարաբերություններ պահպանել. Ջենիֆերին վերջերս նկատել են Աֆլեքի որդու հետ՝ նախկին կնոջ՝ Ջենիֆեր Գարների հետ, գնումներ կատարելիս։ Բենը Գարների հետ ամուսնացել է 2005 թվականին։ Զույգն ունեցել է նաև երկու դուստր՝ Վայոլեթը և Սերաֆինան։ Հարսանիքից տասը տարի անց դերասանները բաժանվել են։

Ջենիֆեր Լոպեսը 2004-ից 2014 թվականներին ամուսնացած է եղել երգիչ Մարկ Էնթոնիի հետ, որի հետ ունի երկվորյակներ՝ Էմման և Մաքսը։

Ջեյ Լոն նախկին ամուսնու՝ Բեն Աֆլեքի հետ՝ «Սարդ կնոջ համբույրը» ֆիլմի պրեմիերայի կարմիր գորգին