«Մանկական Եվրատեսիլ 2025»-ում Ուկրաինան կներկայացնի Սոֆյա Ներսիսյանը

10:24 • 13.10.25

Սոֆյա Ներսիսյանն Ուկրաինան կներկայացնի «Մանկական Եվրատեսիլ 2025» միջազգային երգի մրցույթում, որը տեղի կունենա Վրաստանում։

Հայուհին հաղթել է Ուկրաինայի ազգային նախընտրական փուլում՝ նվաճելով առաջին տեղը։ 

Հիշեցնենք՝ «Մանկական Եվրատեսիլ 2024»-ում Հայաստանի պատվիրակ Լեոն զբաղեցրեց 8-րդ հորիզոնականը։ 

Հաղթեց Անդրիա Պուտկարաձեն, ով ներկայացնում էր Վրաստանը` TO MY MOM երգով:

«Մանկական Եվրատեսիլ 2025»-ում Ուկրաինան կներկայացնի Սոֆյա Ներսիսյանը