Փի Դիդիին տեղափոխել են Նյու Ջերսիի ցածր անվտանգության Ֆորտ Դիքս դաշնային բանտ

11:41 • 31.10.25

Փի Դիդիին տեղափոխել են Նյու Ջերսիի ցածր անվտանգության Ֆորտ Դիքս դաշնային բանտ, հաղորդում է NBC-ն՝ հղում անելով իր աղբյուրներին: 

Հիշեցնենք, որ Նյու Յորքի դատարանը ռեփեր Շոն Քոմբսին (Փի Դիդի) դատապարտել է ավելի քան 4 տարվա ազատազրկման՝ մարմնավաճառության նպատակով մարդկանց տեղափոխելու համար:

Հիշեցնենք՝ ամեն ինչ սկսվեց 2023 թվականի նոյեմբերին, երբ Կասանդրա Վենտուրան՝ Կոմբսի նախկին ընկերուհին, առաջին անգամ խոսեց նրա կողմից արված բռնության մասին։

2024 թվականի մայիսին CNN-ը ջախջախիչ հարված հասցրեց Քոմբսի հեղինակությանը։ Հեռուստաալիքը ցուցադրեց 2016 թվականի ցնցող տեսանյութը, որտեղ ռեփերը հյուրանոցում դաժանորեն ծեծում է իր ընկերուհուն:

Նրա դեմ ապացույցներ ի հայտ եկան, երբ  ոստիկանները խուզարկելով Կոմբսի շքեղ առանձնատները, հայտնաբերցին թմրանյութեր, չգրանցված զենքեր և մանկական յուղ:

New NN.ru-ի տվյալներով՝ 2024 թվականի սեպտեմբերի 16-ին Շոն Քոմբսը ձերբակալվել է Նյու Յորքում։ 

Փի Դիդիին տեղափոխել են Նյու Ջերսիի ցածր անվտանգության Ֆորտ Դիքս դաշնային բանտ