Մադոննան ամուսնանում է. զույգը քննարկում է հարսանիքի վայրը
RadarOnline-ի փոխանցմամբ՝ փոփ դիվա Մադոննան նշանված է 29-ամյա Աքիմ Մորիսի հետ, ում հետ նա հանդիպում է մոտ երեք տարի։ Հայտնում է StarHit-ը:
Ներքին աղբյուրները հայտնել են, որ զույգը դեռ չի որոշել հարսանիքի ամսաթիվը, բայց արդեն քննարկում է վայրը։ Մադոննայի դիտարկած տարբերակների թվում են Իտալիան, Պորտուգալիան և Իսթ Հեմփթոնում գտնվող կալվածքը։ Երգչուհին նաև պլանավորում է նախնական պայմանագիր կնքել իր փեսացուի հետ։












