Քսենիա Սոբչակի 44-ամյակն ու հայտնի հյուրերը (լուսանկարներ)

14:02 • 10.11.25

Հեռուստահաղորդավար, լրագրող Քսենյա Սոբչակն օրերս նշել է ծննդյան 44-ամյակը: Նա ինստագրամյան իր էջում տարեդարձից լուսանկարներ է հրապարակել: 

Նրա տարեդարձը շնորհավորելու էին եկել Ֆիլիպ Կիրկորովը, Յանա Ռասկովալովան, Վիկտորիա և Օլեգ Շելյագովները, Սվետլանա Բոնդարչուկը, Նատալյա Մաքսիմովան, Գլյուկոզան և այլ հայտնիներ:  

Երեկոյի հյուրերի համար ելույթ են ունեցել Լոլիտան և Կատյա Այովան:

«Ես դեռ չեմ կարողանում ուշքի գալ։ Ինչպես ասում են՝ դա իսկական ցնցում էր։ Շատ սեր ընկերներից և 2 գործողությամբ ներկայացում իմ կյանքի մասին: Շնորհակալություն բոլոր նրանց, ովքեր մասնակցեցին այս տոնակատարությանը»,- ինստագրամյան իր էջում գրել է Սոբչակը:

Քսենիա Սոբչակի 44-ամյակն ու հայտնի հյուրերը (լուսանկարներ)