Թաիլանդում կայացած «Միսս Տիեզերք 2025»-ում հաղթել է 25-ամյա Ֆաթիմա Բոշը

10:52 • 21.11.25

«Միսս Տիեզերք 2025» տիտղոսը նվաճել է 25-ամյա Ֆատիմա Բոշը Մեքսիկայից։ Սակայն գեղեցկության մրցույթի նախկին ժյուրիի անդամ Օմար Հարֆուչը համաձայն չէ այս հաղթանակի հետ։

Օմարի խոսքով՝ Ֆաթիմայի հաղթանակը նախապես պլանավորված էր։ Նա ներկայացրեց դրա պատճառները։ «Միսս Մեքսիկան կեղծ հաղթող է։ Ես՝ Օմար Հարֆուշը, երեկ Americain HBO-ի եթերում, «Միսս Տիեզերք» մրցույթի եզրափակիչից 24 ժամ առաջ հայտարարեցի, որ «Միսս Մեքսիկան» կհաղթի, քանի որ «Միսս Տիեզերք»-ի սեփականատեր Ռաուլ Ռոչան գործարքներ է կնքում Ֆաթիմա Բոշի հոր հետ։ Բոլոր մանրամասները կհրապարակվեն 2026 թվականի մայիսին HBO-ով։ Ռաուլ Ռոչան և նրա որդին մեկ շաբաթ առաջ Դուբայում ինձ կոչ արեցին քվեարկել Ֆաթիմա Բոշի օգտին՝ ասելով, որ նա պետք է հաղթի, քանի որ դա լավ կլինի մեր բիզնեսի համար։ Ահա թե ինչ ասացին ինձ», - հայտարարել է Հարֆուշը իր անձնական բլոգում։ Հայտնում է StarHit-ը:

Երկրորդ տեղում է թայլանդացի Պրավենար Սինգհին։ Երրորդ տեղը գրավել է վենեսուելացի Ստեֆանի Ադրիանա Աբասալի Նասերը։ 74-րդ գեղեցկության մրցույթի եզրափակիչը տեղի է ունեցել Բանգկոկում:

Հիշեցնենք՝ «Միսս Տիեզերք»-ում այս տարի Հայաստանը ներկայացնում էր Փեգի Գարաբեկյանը: 

Թաիլանդում կայացած «Միսս Տիեզերք 2025»-ում հաղթել է 25-ամյա Ֆաթիմա Բոշը