Ջենիֆեր Լոպեսը Հնդկաստանում միլիարդատիրոջ դստեր հարսանիքի հյուրերի թվում է
Հնդկաստանում արդեն երրորդ օրն է, ինչ նշվում է Նետրա Մանտենայի՝ «Ինգենուս Ֆարմասյութիքալս» դեղագործական ընկերության գործադիր տնօրեն Ռամա Ռաջու Մանտենայի դստեր հարսանիքը։ Նա ամուսնանում է տեխնոլոգիական ձեռնարկատեր Վամսի Գադիրաջուի հետ։
Տոնակատարությունները տեղի են ունեցել Հնդկաստանի Ուդայպուր քաղաքում՝ տարբեր վայրերում և բոլոր ավանդույթներին համապատասխան։ Դրանք ներառում էին մեհնդիի գիշեր՝ ավանդական նախահարսանեկան ծես, որի ժամանակ հարսնացուն զարդարում են խնայով։
Տոնակատարությունների վերջին և ամենակարևոր օրը, Ջենիֆեր Լոպեսը և Ջասթին Բիբերը պետք է ելույթ ունենան իրենց համերգով։ Հարսանիքի կազմակերպիչները հրապարակել են նրա վերջին լուսանկարները, որոնցում երգչուհին սարիով է։





















