Ջեյ Լոն չի կարողացել զսպել հուզմունքը «Equity in Entertainment» մրցանակը ստանալիս

12:51 • 04.12.25

Բևեռլի Հիլզում կայացել է «The Hollywood Reporter»-ի կողմից կազմակերպված «Կանայք ժամանցում» ամենամյա գալա-երեկոն: Միջոցառմանը ներկա են եղել հոլիվուդյան աստղեր, այդ թվում՝ Գվինեթ Փելթրոուն և նրա ամուսինը՝ Բրեդ Ֆալչուկը, Դակոտա Ջոնսոնը, Ջենիֆեր Լոպեսը, Սառա Փոլսոնը, 80-ամյա Գոլդի Հոունը, Էնդի ՄաքԴաուելը, Մերիլ Սթրիփի 42-ամյա դուստրը՝ Մեյմի Գամմերը, Սելմա Բլեյրը և ուրիշներ։

Միջոցառման ժամանակ 53-ամյա Գվինեթ Փելթրոուն պարգևատրվել է Շերի Լենսինգի անվան մրցանակով՝ առաջնորդության համար, իսկ Ջենիֆեր Լոպեսը ստացել է «Հավասարություն զվարճանքի ոլորտում» մրցանակը՝ զվարճանքի արդյունաբերության մեջ արդարության համար: 

Ջեյ Լոն ինստագրամյան իր էջում երեկոյից լուսանկարներ է հրապարակել և կից գրառում արել.

«Շնորհակալություն THR-ին «Equity in Entertainment» մրցանակի համար»: Երգչուհին մրցանակը ստանալիս չի կարողացել թաքցնել հուզմունքը: