Dolby թատրոնում կայացավ «Armenian Music Video Awards» մրցանակաբաշխությունը
Հոլիվուդի ամենահայտնի Dolby թատրոնում, կայացավ «Armenian Music Video Awards» մրցանակաբաշխությունը՝ հայկական ազգային ու ժամանակակից երգարվեստի, հեռուստատեսության, յութուբի ամենավառ անունների մասնակցությամբ:
Մրցանակաբաշխությանը մասնակցում էին հայտնի ու սիրված արտիստներ: Ներկայացնում ենք նրանց ինստագրամյան բեքսթեյջ հրապարակումները:

«Անասելի երաժշտական տոն էր այսօր հեղինակավոր Dolby Theatre-ում
Մենք մեծ պատիվ ունեցանք ստանալու մրցանակ, որը մեր բոլորինն է՝ բոլոր այն մարդկանցը, ովքեր հավատացին, աջակցեցին և արժանացրեցին մեզ այս հաջողությանը»,- Ինստագրամում գրել են Հակոբ Հակոբյանն ու Արմեն Հովհաննիսյանը՝ Հակոբ-Արմենը:

«2025-ի իմ թվով երկրորդ մրցանակը: Խոստանում եմ 2026-ին ավելի եմ զարմացնելու ձեզ»,- ինստագրամյան իր էջում գրել է երգչուհի Նանուլը:

Բեքսթեյջ լուսանկար ու տեսանյութ են հրապարակել նաև Անի Երանյանն ու Մհեր Բաղդասարյանը:



















