«Կլոն» հեռուստասերիալից հայտնի Վերա Ֆիշերը 2026-ը դիմավորել է տանը՝ հարազատների հետ

11:11 • 07.01.26

«Կլոն» հեռուստասերիալից հայտնի բրազիլացի դերասանուհի Վերա Ֆիշերը ինստագրամյան իր էջում կսիվել է նոր լուսանկարներով ու Նոր տարին սկսել հարազատների հետ: Նա որդիների ու ընկերների հետ լուսանկարներ է հրապարակել: Լուսանկարներում 83-ամյա դերասանուհի Սուզաննա Վիեյրան ևս ներկա է, ով հայ հեռուստադիտողին հայտնի է «Секрет тропиканки» և «Во имя любви»  հեռուստասերիալներից: Դերասանուհիները մտերիմ են և միասին հաճախ են հրապարակումներ անում:

«Հիանալի է կեսօրն անցկացնել սիրելի ընկերներիս հետ, ազատ և անկեղծ խոսել, բացահայտել, թե որքան շատ ընդհանրություններ ունենք և ցատկոտել քո շների՝ Էնզոյի և Ռուբիի հետ, ովքեր, անկեղծ ասած, մեզանից ավելի խելացի են և շատ խաղաղություն ու հանգստություն են փոխանցում:

2026 թվականը լավ է սկսվում»,- լուսանկարներին կից գրել է դերասանուհին:

Վերա Ֆիշերը ծնվել է Բրազիլիայի Բլումենաու քաղաքում ՝ գերմանացիների ընտանիքում։ Մայրը նրա համար ամեն ինչ էր, բայց հոր հետ ապագա դերասանուհին բшրդ հարաբերություններ ուներ:

Նա իր կենսագրականում գրել է, որ հայրը հաճախ է ծեծել իրեն, ստիպել կարդալ Հիտլերի գիրքը: Նա իր հորն իսկական նացիստ էր համարում: