Անի Երանյանը տեսանյութ է հրապարակել «Նամակ անցյալից» նոր ֆիլմի նկարահանումներից
Դերասանուհի Անի Երանյանն իր ինստագրամյան էջում տեղեկացրել է նոր ֆիլմի նկարահանումների մեկնարկի մասին:
««Նամակ անցյալից» 16 մասից բաղկացած մեր ֆիլմի նկարահանումները սկսեցինք:
Վստահ եմ, որ մեր թիմը ամեն ինչ անելու է, որ դուք նայեք որակյալ ֆիլմ:
Մեզ Բարի երթ»,- տեսանյութին կից գրել է Անին:
Ֆիլմի դերասանական կազմում ընդգրկված են Նարե Հայկազյանը, Ալեքսանդր Խաչատրյանը, Արթուր Դարբինյանը, Արմեն Մարգարյանը, Մարջան Ավետիսյանը և այլք:











